Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման գրասենյակի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրենության դեպարտամենտի տնօրենի տեղակալին
Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման գրասենյակի (FCDO) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրենության դեպարտամենտի տնօրենի տեղակալ, Վրաստանում Միացյալ Թագավորության նախկին դեսպան Մարկ Քլեյթոնին և Վրաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Գարեթ Ուորդին։
Ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ նախարարը հյուրերին ծանոթացրել է երկրի ընթացիկ մակրոտնտեսական ցուցանիշներին և միջնաժամկետ կանխատեսումներին։ Ընդգծվել է տնտեսական աճի և հարկաբյուջետային քաղաքականության ուղղությամբ Վրաստանի կողմից վերջին տարիներին արձանագրված առաջընթացն ու կայունությունը։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ընթացիկ համագործակցության և ապագա գործընկերության հարցերը։
Հանդիպմանը մասնակցել է ֆինանսների նախարարի տեղակալ Եկատերինե Գունցաձեն։