Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Քելլի Դեգնանի հետ
Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Քելլի Դեգնանի հետ

Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քելլի Դեգնանը ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համագործակցության հարցերը:

Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ նախարարը կարևորել է ԱՄՆ աջակցությունը Վրաստանին՝ ինչպես բարեփոխումների իրականացման, այնպես էլ COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարման գործում:

Նա ասաց, որ գործընկերների համար հատկապես կարևոր էր «Pfizer»-ի կես միլիոն չափաբաժին հատկացնելը, ինչը թույլ տվեց երկրին ավելի ակտիվ լինել պատվաստումների գործընթացում: Բացի այդ, հատկանշական է այս տարվա մայիսին «Վրաստանի կայուն զարգացմանն աջակցելու նպատակով» ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ կնքված դրամաշնորհային համաձայնագիրը, որի համաձայն, Վրաստանը 5 տարվա ընթացքում կստանա 330 մլն դոլլարի դրամաշնորհ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ֆինանսների նախարարության հարկաբյուջետային ծառայությունների կարողությունների հզորացմանն ուղղված իրականացված ծրագրերին: Վերջում կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը երկու ռազմավարական երկրների միջև: