Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Համաշխարհային բանկի նոր տարածաշրջանային տնօրենի հետ
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասում տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ, ով նախարարին պաշտոնապես ներկայացրել է բանկի նոր տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայզին։ Նա իր գործունեությունը կսկսի այս տարվա սեպտեմբերի մեկից։
Հանդիպմանը ներկա են եղել փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն, Էկատերինե Գունցաձեն և Միրզա Գելաշվիլին։
Ֆինանսների նախարարը շնորհավորել է Ռոլանդ Փրայզին՝ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։
Լաշա Խուցիշվիլին նաև շնորհակալություն է հայտնել Սեբաստիան Մոլինեուսին՝ Վրաստանին ցուցաբերած աջակցության և Համաշխարհային բանկի տարածաշրջանային գրասենյակի կողմից իր ղեկավարությամբ կատարած աշխատանքի համար։
Հանդիպմանը կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի կողմից երկրում իրականացվող ծրագրերը և պատրաստակամություն հայտնել խորացնել համագործակցությունը։
Տեղեկությունը տարածում է ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։