Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Համաշխարհային բանկի կրթության դեպարտամենտի ղեկավարի հետ
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Համաշխարհային բանկի կրթության դեպարտամենտի ղեկավար Ռիտա Ալմեյդային, ով Վրաստան է եկել մարդկային կապիտալի ծրագրի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ։
Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել են նաև Համաշխարհային բանկի Հարավային Կովկասում տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը, ֆինանսների փոխնախարար Էկատերինե Գունցաձեն և Համաշխարհային բանկի այլ ներկայացուցիչներ:
Կողմերն ընդգծել են մարդկային կապիտալի ծրագրի մեկնարկի կարևորությունը՝ ուղղված առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտների ամրապնդմանը:
Ինչպես նշել է ֆինանսների նախարարը, վերջին տասնամյակում երկիրը լուրջ բարեփոխումներ է իրականացրել այս ոլորտներում, սակայն անհրաժեշտ են հետագա տրանսֆորմացիոն փոփոխություններ, որպեսզի մարդկային կապիտալը լինի երկրի աճի և բարգավաճման շարժիչ ուժը։
Նա շնորհակալություն հայտնեց Համաշխարհային բանկին այս կարեւոր բարեփոխման իրականացման գործընթացում ցուցաբերած աջակցության համար։
Իր հերթին Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել համատեղ ջանքերով աջակցել մարդկային կապիտալի ծրագրի հաջող իրականացմանը։