Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ֆինանսների նախարարի հետ
Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ֆինանսների նախարարի հետ

Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկի (AIIB) տարեկան ժողովի շրջանակներում ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ֆինանսների նախարար Լան Ֆուանի հետ։

Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկա է եղել նաև ֆինանսների փոխնախարար Էկատերինե Գունցաձեն։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր։

«Լաշա Խուցիշվիլին իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարության կողմից Վրաստանին ցուցաբերվող աջակցության համար՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ տեխնիկական աջակցության առումով։

Հանդիպմանն ընդգծվել է Վրաստանի տարանցիկ կարողությունների ամրապնդման կարեւորությունը, որի համար իրականացվում են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր։

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ երկու երկրների համագործակցությունը կշարունակվի ակտիվորեն։

Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկի (AIIB) տարեկան ժողովը 2024 թվականին հյուրընկալում է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքը»,- ասված է ֆինանսների նախարարության տեղեկատվության մեջ։