Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահի հետ
Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և Ասիայի Զարգացման Բանկի փոխնախագահ Շիշին Չենը խոսել են Վրաստանի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) համագործակցության հարցերի մասին։ Տեղեկությունը տարածում է ֆինանսների նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ հանդիպումը կայացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի տարեկան ժողովների շրջանակում, որին մասնակցել են ֆինանսների փոխնախարարներ Միրզա Գելաշվիլին և Էկատերինե Գունցաձեն։
«Զրույցը շոշափել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում։ Ինչպես նաև Վրաստանի տնտեսության ներկա իրավիճակը, ընթացիկ և ծրագրվող հարկաբյուջետային պարամետրերը։
Ուշադրություն է դարձվել կառուցվածքային բարեփոխումներին, որոնք Վրաստանի կառավարությունը նախատեսում է իրականացնել միջնաժամկետ հեռանկարում։
Երկրի, ինչպես նաև ողջ աշխարհի մարտահրավերների թվում անվանվել են գնաճը և էներգառեսուրսների և նավթի գների բարձրացումը։ Ինչպես նշվեց, Ասիայի Զարգացման Բանկի անդամ երկրները պետք է զգոն լինեն այս ռիսկերի նկատմամբ և անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն գնաճը զսպելու համար՝ չխոչընդոտելով տնտեսական աճին։
Վերջում Վրաստանի ֆինանսների նախարարը և Ասիական զարգացման բանկի նախագահը հույս են հայտնել, որ գործընկերությունը կշարունակվի ինչպես կառուցվածքային, այնպես էլ տնտեսական բարեփոխումների իրականացման ուղղությամբ»,- ասված է ֆինանսների նախարարության տեղեկատվության մեջ։