Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության նոր ղեկավարի հետ
Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության նոր ղեկավարի հետ

Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին ճանաչողական հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության նոր ղեկավար Ալեխանդրո Հայդենբերգի հետ։

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նախարարի առաջին տեղակալ Գիորգի Կակաուրիձեն և փոխնախարար Էկատերինե Գունցաձեն։

«Կողմերը վերանայել են Վրաստանի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի համագործակցության հարցերը։ Ֆինանսների նախարարը հաջողություն է մաղթել ԱՄՀ առաքելության նոր ղեկավարին հետագա աշխատանքում, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել հիմնադրամին՝ կայուն հարկաբյուջետային քաղաքականության պահպանման գործընթացում երկրին ցուցաբերվող աջակցության համար։

Լաշա Խուցիշվիլին հյուրին ներկայացրել է երկրի տնտեսության ներկա իրավիճակը։

Հանդիպմանը պատրաստակամություն է հայտնվել շարունակել համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի ներգրավմամբ՝ Վրաստանի մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով»,- ասվում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։