Լաշա Խուցիշվիլին հանդիպել է ADB-ի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության գլխավոր տնօրենին
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության տնօրեն Յուջին Ժուկովին։
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ կողմերը քննարկել են Վրաստանի և Ասիական զարգացման բանկի միջև երկարամյա համագործակցության հարցերն ու ապագա ծրագրերը։ Ընդգծվել է ADB-ի դերը երկրի տնտեսական, սոցիալական և ինստիտուցիոնալ զարգացման գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի համար կարևոր նոր ենթակառուցվածքային և բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները։ Լաշա Խուցիշվիլին հույս է հայտնել, որ բանկի և Վրաստանի համագործակցությունը կշարունակվի 2024-2028 թվականների հաստատված ռազմավարության շրջանակներում։
Ֆինանսների նախարարությունում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև ֆինանսների նախարարի տեղակալ Էկատերինե Գունծաձեն, Ասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցչության ղեկավարն Վրաստանում՝ Լեսլի Բերման Լամը, ինչպես նաև պատվիրակության այլ անդամներ։