Լաշա Խուցիշվիլին՝ 2022 թվականի տնտեսական աճի մասին. սպասումները շատ ավելին են, քան 6 տոկոս տնտեսական աճը
Տնտեսության վերականգնումն ընթանում է ավելի արագ տեմպերով, քան մենք սպասում էինք,- կառավարության նիստի ավարտից հետո կայացած ճեպազրույցում ասել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։
Նրա խոսքով, սպասելիքները շատ ավելին են, քան 6 տոկոս տնտեսական աճը։
«Մայիսին արձանագրվել է 11,6 տոկոս տնտեսական աճ, իսկ հնգամսյա տնտեսական աճը կազմում է 11,2 տոկոս, ինչը էականորեն ավելացել է այն դրական սպասումների համեմատ, որ մենք հայտարարել էինք։ Գիտեք, որ այս տարի մեզ կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ։ Դա այն պայմաններում, երբ դեռ չկար այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որը ստեղծվել էր մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Ուկրաինայի տարածք ռուսական ներխուժման արդյունքում։ Բնականաբար, սա փոխեց մեր ծրագրերը, սակայն առաջին հինգ ամիսների տվյալներով՝ տնտեսության վերականգնման տեմպերն ավելի արագ են ընթանում, քան մենք կանխատեսել էինք անցած տարեվերջին՝ այս տարվա սկզբին։ Այս ուղղությամբ մենք կարող ենք վերանայել մեր կանխատեսումները ավելի ուշ, երբ կունենանք ընթացիկ տարվա բյուջեի փոփոխությունների նախագիծ։ Սա հավանաբար կլինի սեպտեմբեր ամիսը։ Մինչ այդ մենք հետևում ենք տնտեսական զարգացման տեմպերին ըստ ոլորտների։ Ելնելով այն հանգամանքից, որ ակնկալիքները բավականին մեծ են՝ համեմատած 6 տոկոս տնտեսական աճի հետ, օգոստոսի վերջի մոտ մենք կունենանք համապատասխան կանխատեսումներ ընթացիկ տարվա համար»,- ասել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։