Լաշա Խուցիշվիլիի խոսքով, 2023 թվականից շտապօգնության անձնակազմի աշխատավարձը կավելանա 10 տոկոսով, իսկ գյուղի բժիշկների ու բուժքույրերինը՝ 100 լարիով
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի խոսքով՝ 2023 թվականին առողջապահության ֆինանսավորման համար հատկացվել է ավելի քան 1 մլրդ 600 մլն լարի, որից համընդհանուր առողջապահության ֆինանսավորումը կկազմի 850 մլն լարի։
Նախարարի խոսքով, ծրագրի շրջանակներում հաջորդ տարում զգալիորեն կընդլայնվի խրոնիկական դեղամիջոցների ֆինանսավորումը, ինչպես նաև կիրականացվի նոր ֆինանսավորում մի շարք ուղղություններով՝ «DRG» մոդելի ներդրում:
Նրա խոսքով, ավելի քան 190 մլն լարի կուղղվի առաջնային եւ անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելուն։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է շտապօգնության ծառայության անձնակազմի աշխատավարձերի 10 տոկոս բարձրացում։ Նաեւ՝ 100 լարիով գյուղի բժիշկների ու բուժքույրերի աշխատավարձերի բարձրացում։
«Առողջապահական ենթակառուցվածքների բարելավման համար հատկացվել է 97 մլն լարի։ Կորոնավիրուսի հետ կապված ծախսերը կրճատվել են գրեթե 500 մլն լարիով, իսկ այս փուլում նախատեսվում է 63 մլն լարի։ Մունիցիպալ առողջապահական ծրագրերի ֆինանսավորումը կազմում է 85 մլն լարի։ Առողջապահական այլ ծրագրերի համար հատկացվել է մինչև 340 մլն լարի»,- ասաց Լաշա Խուցիշվիլին։