Լաշա Խուցիշվիլի. Երկու տարվա ընթացքում գրանցվել է երկնիշ տնտեսական աճ, որն արտահայտվում է նաև զբաղվածության մակարդակով
Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի խոսքով, երկու տարվա ընթացքում գրանցվել է երկնիշ տնտեսական աճ, որն արտահայտվում է նաև զբաղվածության մակարդակում։
Նախարարն արձագանքեց դեկտեմբերին տնտեսական աճի նախնական գնահատականին, ըստ որի՝ դեկտեմբերին իրական արտահայտությամբ տնտեսությունն աճել է 11 տոկոսով, իսկ 12 ամսվա միջին տնտեսական աճը 10,1 տոկոս է։
«Հատկանշական է, որ ԱԱՀ վճարող ձեռնարկությունների շրջանառությունը դեկտեմբեր ամսին ավելացել է ավելի քան 18%-ով, ինչը բնականաբար անդրադարձել է նաև հարկային եկամուտների վրա։ Այս տարի հունվարին արձանագրվել է հարկային եկամուտների 30 տոկոս աճ։ Վրաստանում արդեն երկրորդ տարին երկնիշ տնտեսական աճ է գրանցվում։ Անցյալ տարի կարևոր ներդրում է ունեցել արտահանման զգալի աճը, որն աճել է ավելի քան 30%-ով, ինչպես նաև զբոսաշրջության վերականգնումը, որը 2019 թվականի ցուցանիշը գերազանցել է մոտ 7-8%-ով։ Բնականաբար, նշված ցուցանիշներն արտացոլված են նաեւ զբաղվածության արդյունքների վրա»,- ասաց Լաշա Խուցիշվիլին։