Լաշա Խուցիշվիլի. Թբիլիսին ավելի մեծ օդանավակայանի կարիք ունի, մանրամասների և պայմանագրի շուրջ աշխատանքները կշարունակվեն
Թբիլիսին ավելի մեծ օդանավակայանի կարիք ունի: Օրակարգում է նոր օդանավակայանի կառուցման վերաբերյալ որոշում կայացնելու անհրաժեշտությունը, ասել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։
Նրա խոսքով, այս ուղղությամբ աշխատանքային գործընթացը շարունակվում է։
«Փաստ է, որ Թբիլիսին ավելի մեծ օդանավակայանի կարիք ունի։ Շատ արագ տեմպերով զգալիորեն ավելանում է փոխադրվող ուղեւորների թիվը։ Այսօր Թբիլիսիի օդանավակայանը հնարավորություն չունի ընդլայնվելու այն մասշտաբով, որն անհրաժեշտ է երկրին։ Ըստ այդմ՝ օրակարգում է նոր օդանավակայանի կառուցման վերաբերյալ որոշում կայացնելու անհրաժեշտությունը։ Դրա համար կան նաև համապատասխան ժամկետներ։ Այնպես չէ, որ որոշումը կկայացվի այսօր-վաղը։ Աշխատանքներն այս ուղղությամբ կշարունակվեն՝ ուղղակիորեն կապված մանրամասների, պայմանագրի հետ։ Օբյեկտիվ փաստ է, որ Թբիլիսին ավելի մեծ օդանավակայանի կարիք ունի, որն ավելի մեծ հզորություն կունենա»,- ասել է Լաշա Խուցիշվիլին։