Լաշա Խուցիշվիլի. նախորդ շաբաթ վառելիքի գինը նվազեց մոտ 10 թեթրիով, մինչև օգոստոսի վերջ հնարավոր է էլի նվազի
«Նախորդ շաբաթ վառելիքի գինը նվազել է մոտ 10 թեթրիով, մենք ակնկալում ենք, որ մինչև օգոստոսի վերջ վառելիքի գինը էլի կնվազի»,- կառավարության նիստի ավարտից հետո կայացած ճեպազրույցում ասել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։
Նրա խոսքով, վառելիքի գնի կարգավորումը կախված է միջազգային շուկայում նավթի գներից, որոնք, ըստ Խուցիշվիլիի, բնութագրվում են նվազման միտումով։
«Վառելիքի գների հետ կապված մենք հանդիպում ենք ունեցել ոլորտի հետ։ Քննարկեցինք միջազգային շուկայում առկա միտումները։ Գիտեք, նախորդ շաբաթ վառելիքն էժանացել է 10 թեթրիով։ Ակնկալվում է, որ օգոստոսին էլ կկարգավորվի: Բնականաբար, դա կախված է նավթի միջազգային գներից, որոնք բնութագրվում են նվազման միտումով՝ վերջին շաբաթների ընթացքում տատանվելով 90-95 դոլարի սահմաններում։ Բնականաբար, այս միտումը հիմնված է վառելիքի գնի հետ կապված ենթադրությունների և ակնկալիքների վրա, որ մինչև օգոստոսի վերջ հնարավոր է գնի ճշգրտում նվազման ուղղությամբ»,- ասել է Լաշա Խուցիշվիլին։