Լաշա Խուցիշվիլի. Նավթամթերքի պակաս չի լինի
Նավթամթերքի պակաս չի լինի,- ասել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։
Նրա խոսքով, բիզնեսը նավթամթերք էր ներկրում վրացական շուկայում վաճառելու համար, քանի որ իր համար գինը շատ ավելի ընդունելի էր։ Ինչ վերաբերում է կախվածության հատվածին, ապա, ըստ Խուցիշվիլիի, բենզինն ու դիզվառելիքը այն ապրանքները չեն, որոնք այլ շուկա անցնելու խնդիր կառաջացնեն, եթե նշված գներն ընդունելի չլինեն։
«Երբ Ռուսաստանում գներն ավելի բարձր են, քան այլ երկրներում, բիզնեսն ընտրում է մի երկիր, որտեղից ավելի ցածր գնով վառելիք կգնի։ Հետեւաբար, նավթամթերքի պակաս չի լինի, դրանք կարելի է ներկրել ցանկացած երկրից համապատասխան գնով։ Եթե դա ապրանք է, որը չես գտնի այլ շուկայում կամ մեծ ջանք է պահանջում ներկրելու համար, ապա կարող ես մտածել, թե որքանով է անվտանգ հույսը դնել այս կամ այն շուկայի վրա»,- ասաց Լաշա Խուցիշվիլին։