Լաշա Խուցիշվիլի. Մեր նպատակը բարձր տնտեսական աճն է
Մեր նպատակը բարձր տնտեսական աճն է, – ասել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին՝ ֆինանսների նախարարության 10-ամյա ծրագրի ներկայացման ժամանակ:
Ինչպես նշել է նա, առաջիկա տարիներին երկրի հիմնական խնդիրն է հաղթահարել աղքատությունն ու գործազրկությունը, նվազեցնել սոցիալական անհավասարությունը, հասնել զբաղվածության բարձր մակարդակի և զգալիորեն բարձրացնել տնտեսական բարգավաճումը:
Նա ասաց, որ այդ նպատակներին հասնելու հիմնական երկարաժամկետ գործիքը բարձր տնտեսական աճն է:
«Վրաստանի տնտեսական աճը զգալիորեն կախված է տարածաշրջանի, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսական աճից: Արտաքին տնտեսական գործոնները դեռևս ունեն մեծ ռիսկեր, ուստի մեր հիմնական շեշտը ներքին գործոնների հնարավորինս արդյունավետ օգտագործումն է և երկրի արտադրողականության բարձրացման արդյունքում ձևավորված տնտեսական աճի հասնելը», – ասաց Լաշա Խուցիշվիլին:
Ինչպես նա ասաց, նման տնտեսական աճը պահանջում է տնտեսական բարեփոխումների շարունակություն և մակրոտնտեսական կայունության պահպանում: