Լաշա Խուցիշվիլի. ADB-ի տարեկան ժողովի անցկացումը Թբիլիսիում կարևոր ճանաչում է այն նախագծերի և բարեփոխումների, որոնք երկիրը իրականացնում է ADB-ի հետ համատեղ
2024 թվականի մայիսին Թբիլիսիում ADB-ի տարեկան ժողովի անցկացումը կարևոր ճանաչում է այն նախագծերի և բարեփոխումների, որոնք երկիրը իրականացնում է Ասիական զարգացման բանկի հետ միասին,- նշել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։
Նրա խոսքով, բանկը Վրաստանում ներդրել է 4,5 մլրդ դոլար։ Կարևոր է նաև, որ ընթացիկ ծրագրերն ընդհանուր առմամբ հասնում են երկու միլիարդ դոլարի։
«Ասիական զարգացման բանկի տարեկան ժողովի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Կորեայի Հանրապետության փոխվարչապետի, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ, որտեղ վերանայեցինք երկրների միջև առկա տնտեսական հարաբերությունները։ Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել ազատ առևտրի համաձայնագրի առնչությամբ, որ կողմերը հնարավորինս կարագացնեն դիրքորոշումներն ու գործընթացները, որպեսզի նշված համաձայնագրի ստորագրումն ավարտվի ժամանակին»,- ասել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։
Այսօրվանից Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին մեկ տարի ժամկետով դարձել է Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի նախագահը։