Լաշա Շավդաթուաշվիլին արծաթե մեդալ է նվաճել Բուդապեշտի Մեծ սաղավարտում #1TVSPORT
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Մեծ սաղավարտի» մրցաշարում այսօր 3 վրացի ձյուդոիստներ մեդալների համար պայքարեցին երկու քաշային կարգերում, որոնցից հաջող հանդես եկավ միայն օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լաշա Շավդաթուաշվիլին (73 կգ):
Լաշան դուրս եկավ եզրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում պարտվեց ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովին և նվաճեց արծաթե մեդալ։
Այսօր 81 կգ քաշային կարգում հանդես եկող երկու պատանի ձյուդոիստներ՝ Գիորգի Շերազադիշվիլին և Զաուր Դվալաշվիլին պայքարի վաղ փուլում դուրս մնացին մրցաշարից։ Նշենք, որ Արաբական Միացյալ Էմիրությունների անունից 81 կգ քաշային կարգում հանդես եկող վրացի Նուգզար Տատալաշվիլին Բուդապեշտի Մեծ Սաղավարտի մրցաշարում գոտեմարտում է բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք, որ երեկ՝ մրցաշարի առաջին մրցումային օրը, վրացի ձյուդոիստներին հաջողվել է երկու մեդալ նվաճել։ 60 կգ-ում արծաթե մեդալակիր դարձավ Լուխում Չխվիմանին, իսկ նույն քաշային կարգում երիտասարդ Թեմուր Նոզաձեն զբաղեցրեց երրորդ տեղը։