Լաշա Դարսալիան ծանոթացողական հանդիպում է ունեցել Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Ուիլյամ Մասոլինի հետ

21:38, 13.08.2026
Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան ծանոթացողական հանդիպում է ունեցել Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Ուիլյամ Մասոլինի հետ։
Արտաքին գերատեսչության տեղեկացմամբ՝ կողմերն ընդգծել են Վրաստանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա սերտ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև քննարկել օրակարգային ընթացիկ հարցերն ու ապագա ծրագրերը։
«Նշվել է Եվրոպայի խորհրդի դերը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցման համատեքստում։ Նախարարի տեղակալն ընդգծել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի «Հակամարտությունը Վրաստանում» համախմբված զեկույցների և նույն հարցի վերաբերյալ Նախարարների կոմիտեի ամենամյա որոշման կարևորությունը։
Հանդիպմանը խոսվել է նաև Վրաստանի համար Եվրոպայի խորհրդի 2024-2027 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված նախագծերի իրականացման մասին։
Կողմերը համաձայնել են շարունակել սերտ համագործակցությունը։ Նախարարի տեղակալը Ուիլյամ Մասոլինին հաջողություն է մաղթել նոր պաշտոնում», – նշված է տեղեկատվության մեջ։

Նմանատիպ