Լաշա Դարսալիան մասնակցել է Ղրիմի բռնազավթման թեմայով ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նստաշրջանի շրջանակներում կայացած միջոցառմանը
Լաշա Դարսալիան մասնակցել է Ղրիմի բռնազավթման թեմայով ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նստաշրջանի շրջանակներում կայացած միջոցառմանը

ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի, 27-րդ նստաշրջանի շրջանակներում անց է կացվել՝ «Միջազգային արձագանք Ղրիմի բռնազավթմանը. Հետագա քայլեր» խորագրով միջոցառում: Միջոցառմանը Վրաստանի կողմից ներկա է եղել, Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, Լաշա Դարսալիան մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից ժամանավոր բռնազավթված Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների համակարգային և բացահայտ խախտումների կապակցությամբ, որոնց թիրախում են մասնավորապես էթնիկ ուկրաինացիները և Ղրիմի թաթարները:

«Արտաքին գործերի փոխնախարարը խոսել է այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը իրականացնում թաքնված ժողովրդագրական փոփոխություն ժամանակավորապես բռնազավթված Ղրիմում: Նշվել է, որ բռնազավթված Ղրիմում ռուսական զորքերի կտրուկ ավելացումը և դրա լայնածավալ ռազմականացումը, լուրջ սպառնալիք են ներկայացնում Ուկրաինայի համար և խաթարում են տարածաշրջանի կայունությունը: Լաշա Դարսալիան ընդգծել է, Ռուսաստանի կողմից բռնազավթված Ուկրաինայի տարածքներում մարդու իրավունքների մոնիտորինգի միջազգային մեխանիզմների լրիվ, անխափան և անհապաղ մուտք գործելու անհրաժեշտությունը:

Արտաքին գործերի փոխնախարարի խոսքով, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան առանձին դեպք չէ: Ընդգծվել է, որ Ռուսաստանը, նախքան Ուկրաինայում ագրեսիվ գործողություններ իրականացնելը, դրանք իրականացրել է Վրաստանի դեմ: Նշվել է, որ առանց միջազգային ուժեղ արձագանքի, անհնար է արդյունավետորեն վերացնել ռուսական օկուպացիայի հետևանքները: Լաշա Դարսալիան կարևորել է միջազգային հանրության ներգրավվածությունը և կոչ արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա: Ելույթի ավարտին փոխարտգործնախարարը վերահաստատել է իր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ, նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասված է Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարության մեջ: