Լաշա Դարսալիան այցելել է օկուպացիոն գծի մոտ գտնվող Գուգուտիանթկարի գյուղ
Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան այցելել է օկուպացիոն գծի մոտ գտնվող Գուգուտիանթկարի գյուղ: Լաշա Դարսալիան համապատասխան տեղեկատվությունը տարածում է «Twitter» սոցիալական ցանցում:
«Վրաստանի դեմ ռուսական ագրեսիայի և Վրաստանի շրջանների օկուպացիայի 13-րդ տարելիցին ես այցելեցի Գուգուտիանթկարի գյուղի օկուպացիոն գիծ, որը բաժանված է փշալարերով և «սահմանային» նշաններով: Գյուղ, որտեղ տեղացիները շարունակում են ապրել և հողագործել՝ չնայած ամենօրյա վտանգներին և 2008 թվականի օգոստոսին այրված տներին», – գրել է Լաշա Դարսալիան: