Լաշա Դարսալիա. Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին խնդրել ենք, իրենց կառավարություններին անհապաղ տեղեկացնեն Չորչանա գյուղի հարակից տարածքում առկա իրավիճակի մասին
Դիվանագիտական կորպուսին տեղեկություն ենք փոխանցել Խաշուրիի շրջանի Չորչանա գյուղի հարակից տարածքում, օկուպացնող գոտու մոտ առկա իրավիճակի մասին,- այս մասին դիվանագետների հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան:
Նրա խոսքով, դիվանագիտական կորպուսին տեղեկություն է փոխանցվել նաև Էրգնեթիի հանդիպման մասին:
«Ինչպես գիտեք, այսօր, Էրգնեթիում անցկացվել է միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի հանդիպումը (IPRM) և այս հանդիպման զարգացման մասին փոխանցել ենք լիարժեք տեղեկություն: IPRM-ի հանդիպումները կարևորագույն մեխանիզմներից է տեղում իրավիճակի դեէսկալացիայի համար և ընդհանրապես, գործընթացը տապալվեց օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչների կողմից հանդիպումը լքելու պատճառով, որն անընդունելի է: Մենք դիվանագիտական կորպուսին ներկայացրեցինք նաև տեղում առկա իրավիճակը, որ Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում հզորացվում էին ոստիկանական համապատասխան անցակետերը: Սա ակնհայտորեն Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածք է, որը հաստատված է նաև Եվրամիության դիտորդական առաքելության կողմից, որը կարևոր բաղադրիչ է»,- հայտարարել է նախարարի տեղակալը:
Նրա խոսքով, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին խնդրել են, իրենց կառավարություններին անհապաղ տեղեկացնել այս հարցի մասին: