Լաշա Բուղաձեն և հանրահավաքի մասնակիցները «Պոս Թիվ»-ի նկարահանող խմբից պահանջել են լքել հանրահավաքը
Վրաստանի խորհրդարանի մոտ, որտեղ բողոքում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունման դեմ, հանրահավաքի մասնակիցները «Պոս Թիվ»-ի նկարահանող խմբից պահանջել են լքել հանրահավաքը։
Ի սկզբանե Լաշա Բուղաձեն այս կապակցությամբ հայտարարություն է արել, որից հետո «Պոս Թիվ»-ի նկարահանող խմբի ուղղությամբ հավաքի մասնակիցներից բղավոցներ են հնչել՝ գնա, գնա։
«Այստեղ՝ մեր բեմի կողքին, հայտնաբերվել է ռուսական ստեր տարածող հեռուստաալիքը։ Բացականչենք, որ գնան։ Եկեք նրանց համար միջանցք սարքենք, պրոպագանդիստների համար միջանցք սարքենք»,- ասել է Լաշա Բուղաձեն։