Լաշա Աբաշիձե. Թբիլիսի-Բաթումի և Բաթումի-Թբիլիսի երկաթուղային գծով ուղևորության ժամանակը կրճատվել է՝ հասնելով մինչև չորս ժամի
Թբիլիսի-Բաթումի և Բաթումի-Թբիլիսի երկաթուղային գծով ուղևորության ժամանակը կրճատվել է՝ հասնելով մինչև չորս ժամի, – այս մասին հայտարարել է «Վրացական երկաթուղու» գլխավոր տնօրեն Լաշա Աբաշիձեն։
Նրա խոսքով՝ մինչ այժմ ուղևորության ժամանակը կազմում էր հինգ ժամ 30 րոպե։
«Ուղևորության տևողությունն արդեն կազմում է չորս ժամ։ Սա բավականին կարևոր բարելավում է։ Վերջին շրջանում գծերի և ենթակառուցվածքների վրա իրականացրել ենք կարևոր կապիտալ աշխատանքներ, որոնք մեզ հնարավորություն տվեցին որոշակի հատվածներում մեծացնել արագությունը։ Այս աշխատանքները թույլ տվեցին այն հատվածներում, որտեղ վերականգնողական աշխատանքներ են անցկացվել, մեծացնել արագությունը, հանել սահմանափակումները և Թբիլիսիից Բաթումի անվտանգ ճանապարհորդել չորս ժամում», – նշել է Լաշա Աբաշիձեն։
Նրա փոխանցմամբ՝ «Վրացական երկաթուղին» արդեն ավարտել է մի քանի կայարանների վերականգնումը։ Ընկերության նպատակն է լիովին կարգավորել ոչ միայն մայրուղային գծերում առկա, այլև արվարձանային կայարանները։
«Փաստացի արդեն ընթանում է 5-7 կայարանների վերականգնումը, և այս տարի ցանկանում ենք ավելացնել ևս 5 կայարան։ Հաջորդ տարի նույնպես ցանկանում ենք ամբողջությամբ ավարտել կայարանների վերականգնումը», – հայտարարել է Աբաշիձեն։