Լաս Վեգասի Նևադայի համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է երեք մարդ
Լաս Վեգասի Նևադայի համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է երեք մարդ, իսկ մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Տեղեկությունը տարածում է «CNN»-ը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11:45-ին, երբ հարձակվողը կրակ է բացել համալսարանի կամպուսի տարածքում։
Ոստիկաններին հաջողվել է տեղում սպանել հարձակվողին։ Լրատվամիջոցներին հայտնի է, որ նա քոլեջի 67-ամյա պրոֆեսոր է, թեև նրա կապը Նևադայի համալսարանի հետ լրատվամիջոցներին անհայտ է։ Հայտնի չէ նաեւ, թե որն է դարձել հարձակման դրդապատճառը։ Կատարվում է հետաքննություն։