Լարս Լեկկե Ռասմուսեն. Դանիան աջակցել է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Արևմտյան Բալկանների ԵՄ անդամակցությանը, սակայն աշխարհաքաղաքական հանգամանքները չեն արդարացնում բարեփոխումների հետաձգումը
Լարս Լեկկե Ռասմուսեն. Դանիան աջակցել է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Արևմտյան Բալկանների ԵՄ անդամակցությանը, սակայն աշխարհաքաղաքական հանգամանքները չեն արդարացնում բարեփոխումների հետաձգումը

Դանիայի կառավարությունն աջակցել է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Արևմտյան Բալկանների անդամակցությանը Եվրամիությանը, սակայն աշխարհաքաղաքական հանգամանքները չեն արդարացնում կառավարման բարեփոխումների հետաձգումը,- «Financial Times»-ին տված հարցազրույցում ասել է Դանիայի արտգործնախարար Լարս Լեկկե Ռասմուսենը։

Դանիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Եվրամիությունը չպետք է իջեցնի Ուկրաինայի անդամակցության շեմը։

Նրա խոսքով, դաշինքը վտանգում է «անկայունություն ներմուծել», եթե մեղմացնի ժողովրդավարության և կոռուպցիայի չափանիշները: