Լարիի փոխարժեքի կապակցությամբ տեղի է ունենալու կառավարության, բիզնեսի և Ազգային բանկի ներկայացուցիչների համատեղ հանդիպում
Լարիի փոխարժեքի կապակցությամբ տեղի է ունենալու կառավարության, բիզնեսի և Ազգային բանկի ներկայացուցիչների համատեղ հանդիպում

«Թի Բի Սի բանկի» գլխավոր տնօրեն, Վախտանգ Բուցխրիկիձեի տեղեկությամբ, առաջիկայում տեղի է ունենալու լարիի փոխարժեքի կապակցությամբ համատեղ հանդիպում, որին մասնակցելու են կառավարության, բիզնեսի և Ազգային բանկի ներկայացուցիչները:

«Իհարկե, մեր կողմից հարցեր հնչեցին լարիի փոխարժեքի վերաբերյալ, և պատասխանն այն էր, որ կառավարությունը մտածում է այդ մասին և, հավանաբար, կարճ ժամկետում տեղի կունենա համատեղ հանդիպում, որտեղ ներկա կլինեն բիզնեսի և կառավարության, ինչպես նաև Ազգային բանկի ներկայացուցիչներ:

Իհարկե, մենք այսօր չենք խոսել այնպիսի ուղղությունների մասին, որոն վերաբերում էին դրամավարկային քաղաքականությանը, և մասնավորապես, թե որքան միջամտություն պետք է լինի: Հատկապես ներմուծողների կողմից հարցեր հնչեցին լարիի փոխարժեքի մասին, քանի որ նրանց վրա ազդում է փոխարժեքի տատանումները, և պատասխանն այն էր, որ այդ հարցը կքննարկվի համատեղ հանդիպմանը», – հայտարարել է Բուցխրիկիձեն: