Լարիի արժեզրկման պատճառով, Վրաստանի ԱԳՆ-ի վնասն ընթացիկ տարում կկազմի 6-6.5 միլիոն լարի
Լարիի արժեզրկման պատճառով, Վրաստանի արտաքին գործերի նախարարության վնասն ընթացիկ տարում կկազմի 6-6.5 միլիոն լարի: Այս մասին խորհրդարանում, արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստին հայտարարել է արտաքինգործերի նախարարի տեղակալ Միխեիլ Նինուան:
Նրա տեղեկությամբ, գերատեսչության ծախսերի 85 տոկոսը գալիս է արտաքին ֆինանսավորման վրա, որը ներառում է եվրոյի և դոլլարի գոտին:
«Այս պահի դրությամբ, փոխարժեքների միջև տարբերությունը գերազանցել է 4.5 միլիոն լարին: Այս տարին կփակենք այնպես, որ վնասը կկազմի մոտ 6-6.5 տոկոս»,- նշել է Նինուան:
Բացի այդ, նախարարի տեղակալի հայտարարությամբ, հենց տարադրամի փոխարժեքն է գերատեսչության 2020 թվականի բյուջեի ավելացման պատճառներից մեկը: Հաջորդ տարի 136.5 միլիոն լարիի փոխարեն, արտաքին գործերի նախարարության բյուջեն կլինի 159 միլիոն լարի: