Լանչխութիում ուժեղ քամին մեկ մարդու կյանք է խլել: Ինչպես հայտնել է Լանչխութիի մունիցիպալիտետի քաղաքապետ Ալեքսանդրե Սարիշվիլին, միջադեպը տեղի է ունեցել Սամտրեդիա-Գրիգոլեթի մայրուղու վրա։
Նրա խոսքով, քամին պոկել է ծառը, այն ընկել է շարժվող մեքենայի վրա, ինչի հետեւանքով վարորդը տեղում մահացել է։
«Լանչխութիում կրկին ուժեղ քամի է։ Շատ վատ դեպք ունենք: Սամտրեդիա-Գրիգոլեթի ավտոճանապարհին, մասնավորապես, Լեսա գյուղում, քամուց պոկված ծառն ընկել է շարժվող ավտոմեքենայի վրա։ Մեքենան շարժվում էր Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ։ Ցավոք, երիտասարդ տղամարդը տեղում մահացել է»,- ասել է Ալեքսանդրե Սարիշվիլին։