Լանչխութիի Սուփսա գյուղում հաշվում են տարերային աղետի պատճառած վնասը
Լանչխութիի մունիցիպալիտետի Սուփսա գյուղում տարերային աղետի պատճառած վնասն են հաշվում, որը կորոշի հատուկ ստեղծված վնասի հաշվառման հանձնաժողովը։
Մաքրվում է գրեթե յուրաքանչյուր տուն կամ բակ։ Գյուղի մի մասին էլեկտրաէներգիա և ջուր չի մատակարարվում։
Լանչխութիի ավագանու անդամ Իա Մոքիայի խոսքով՝ Սուփսայում ամբողջ գիշեր շարունակվում էին լուծարման աշխատանքները։ Նրա խոսքով, ներկայումս մաքրվում են սողանքներից վնասված ճանապարհները։
«Վնասի հաշվարկը շարունակվում է, մոբիլիզացված են բոլոր համապատասխան ծառայությունները։ Երեկ ջրի մակարդակի իջնելուն պես փրկարար ծառայությունը պոմպային աշխատանքներ է իրականացրել այն տներում, որտեղ դեռ ջուր է մնացել։ Ինը մարդ տեղափոխվել է անվտանգ տարածք: Մենք դեռ աշխատում ենք, որպեսզի հասնենք յուրաքանչյուր ընտանիքի ու հաշվենք կորուստները: Ակտիվ աշխատում է վնասի հաշվարկման հանձնաժողովը»,- ասաց Իա Մոքիան։