Լանչխութիի ավագանու անդամ Իա Մոքիան նշում է, որ Գուրիայի շրջանում տարերային աղետի հետեւանքով վնասվել է Սուփսայի վարչական միավորը, հեղեղվել են անցել տների առաջին հարկերը
Լանչխութիի ավագանու անդամ Իա Մոքիան նշում է, որ Գուրիայի շրջանում տարերային աղետի հետեւանքով վնասվել է Սուփսայի վարչական միավորը, հեղեղվել են անցել տների առաջին հարկերը

Լանչխութիի մունիցիպալիտետի մեծամասնական պատգամավոր Իա Մոքիան նշում է, որ Գուրիայի շրջանում հորդառատ անձրեւի հետեւանքով վնասվել է Սուփսայի վարչական միավորը։

Նրա խոսքով՝ Սուփսա գետը վարարել է եւ լցվել տների առաջին հարկերը։

«Մենք հնարավորինս պայքարում ենք աղետի դեմ՝ իշխանության ուժերի սահմաններում։ Փրկարարական խմբերն աշխատում են։ Տուժել են նաև շրջակա գյուղերը։ Անձամբ ինձ մոտ 100 ահազանգ է եղել ջրհեղեղի հետ կապված»,- ասել է Իա Մոքկիան։

Հորդառատ անձրեւները խնդիրներ են ստեղծել Գուրիայի շրջանում։ Մի քանի գյուղերում ջուրը լցվել է տների առաջին հարկեր, բակեր, գյուղատնտեսական տարածքներ։