«Լանցետ» կլինիկայի տնօրենի գործով դատավճիռը հնարավոր է կայացվի այսօր
«Լանցետ» կլինիկայի տնօրենի գործով դատավճիռը հնարավոր է կայացվի այսօր

«Լանցետ» կլինիկայի տնօրենի գործով դատավճիռը դատավորը կայացնելու է այսօր,- այս մասին առաջին ալիքին է հայտնել մեղադրյալի փաստաբան՝ Գելա Նիկոլեիշվիլին:

Այսօրվա դատական նիստին պաշտպանող կողմը հանդես է գալու եզրափակիչ խոսքով և փաստաբանի լրատվությամբ այսօրևեթ հայտնի կհառնա դատավորի որոշումը:

«Ես սպասում եմ արդարացնող վճիռ: Ոչ այն բանի համար, որ պաշտպանում եմ Փարման Ջեյրանլիին, այլ այն բանի համար, որ ողջ դատավարության ընթացքում ոչ մի ուղիղ կամ անուղակի ապացույցներ չեն ներկայացվել, որը կհաստատեր Ջեյրանլիի մեղքը»,- հայտարարել է փաստաբանը:

«Լանցետ» կլինիկայում լյարդի փոխպատվաստման երկու վիրահատություն անց է կացվել 2016 թ. մարտին: Երկու վիրահատություններն էլ ավարտվել են մահացու դեպքով, վիրահատությունից մի քանի օր անց Գիորգի Չուբինիձեն և Կառլո Կեկելիձեն մահացել են:

Իրավապահները կլինիկայի սեփականատերերից մեկին ձերբակալել են 2017 թ. մայիսի 22-ին:

«Լանցետի» տնօրենի դեմ հետաքննությունը վարվում է Վրաստանի ՔՕ 180-րդ հոդվածով, որը նախատեսում է 6-ից 9 տարով ազատազրկում:

Փարման Ջեյրանլին մեղադրվում է հիվանդներից խաբեությամբ մեծ քանակությամբ գումարներ կորզելու և առողջության համար վնասակար պայմանների մասին լրատվություն թաքցնելու մեջ: