«Լանցետ» կլինիկայի տնօրեն Փարման Ջեյրանլին դատապարտվել է 6 տարով ազատազրկման
«Լանցետ» կլինիկայի տնօրեն Փարման Ջեյրանլին դատապարտվել է 6 տարով ազատազրկման: Թբիլիսիի քաղաքային դատարանը վճիռը կայացրել է մի քանի րոպե առաջ:
Ջեյրանլիին մեղավորեն ճանաչել ներկայացված երկու մեղադրանքից մեկում՝ խարդախության մեջ:
Ինչ վերաբերում է երկրորդ մեղադրանքին, առողջության համար վտանգավոր պայմանների մասին տեղեկության թաքցնում, ապա այդ մասում դատավորը նրան արդարացրել է:
Մինչ այդ «Լանցետի» տնօրենը հանդես էր եկել եզրափակիչ խոսքով:
Հիշեցնենք, Փարման Ջեյրանլիին ձերբակալել են 2017 թ. մայիսի 22-ին: Նրան մեղադրում են հիվանդներից մեծ քանակությամբ գումար կորզելու և նրանցից առողջության կապակցությամբ վտանգավոր միջավայրի մասին լրատվությունը թաքցնելու մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan