Լալի Տուրձելաձեն հայտարարում է, որ Առաջին համալսարանային կլինիկայում մարտի 11-ից հայտարարվել է կարանտինային դրություն, իսկ այսօր բժիշկների մի խմբին փոխարինել է մյուսը
Լալի Տուրձելաձեն հայտարարում է, որ Առաջին համալսարանային կլինիկայում մարտի 11-ից հայտարարվել է կարանտինային դրություն, իսկ այսօր բժիշկների մի խմբին փոխարինել է մյուսը

Առաջին համալսարանային հիվանդանոցի կլինիկական տնօրեն Լալի Տուրձելաձեն հայտարարում է, որ նրանց կլինիկայում մարտի 11-ից հայտարարվել է կարանտինային դրություն, իսկ այսօր բժիշկների մի խմբին փոխարինել է մյուսը:

«Մեզ մոտ մարտի 11-ից հայտարարվել է կարանտինային դրություն: Մենք սահմանափակել ենք կլինիկա մուտք գործող անձանց թիվը: Ոչ ոք չի կարող կլինիկա մտնել, բացառությամբ աշխատակիցների: Մենք այստեղ ծառայում ենք պացիենտներին: Այսօր, մայիսի մեկից փոխվել է բուժանձնակազմը: Ունենք երկու շաբաթ տևող հերթապահություն»,- Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Լալի Տուրձելաձեն:

Բացի այդ, նա չի հաստատում տեղեկությունը, որ իրենց կլինիկայի բժիշկի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

«Որևէ բան բացառված չէ, սակայն այժմ նման դեպք չունենք: Բոլորի պատասխանները բացասական են: Այսօր աշխատանքի է անցել տանը հանգստացած բուժանձնակազմը: Ունենք երկու շաբաթ տևող հերթապահություն»,- նշել է Տուրձելաձեն:

Նա հերքել է, որ կորոնավիրուսով վարակված է կլինիկայի գինեկոլոգը: