«Լաքտալիս» ընկերությունը  մանկական սննդի մեջ Սալմոնելայի հայտնաբերման պատճառով, աշխարհի 83 երկրներից հանում է մոտ 12 մլն. տուփ
«Լաքտալիս» ընկերությունը  մանկական սննդի մեջ Սալմոնելայի հայտնաբերման պատճառով, աշխարհի 83 երկրներից հանում է մոտ 12 մլն. տուփ

Ֆրանսիական «Լաքտալիս» ընկերությունը  մանկական սննդի մեջ Սալմոնելայի հայտնաբերման պատճառով, աշխարհի 83 երկրներից հանում է մոտ 12 մլն. տուփ,-այս մասին  Journal du Dimanche-ի հետ զրույցում հայտարարել է ընկերության ղեկավար Էմանուել Բենիեն:

«Ընդհանուր առմամբ 83 երկրներից հանում ենք մոտ 12 մլն. տուփ: Մեր նպատակն է շուկա դուրս բերենք առողջ սնունդ: Միջադեպի հետ կապված ընթանում է հետաքննություն»,- ասել է ընկերության ղեկավարը:

Բենիեն նշել է, որ  ընկերությունը թաքցնելու բան չունի և բոլոր կարկավոր փաստաթղթերը արդեն փոխանցել է հետաքննչական ծառայությանը:

Ֆրանսիայի առողջապահության նախարարության լրատվությամբ, երկրի տարածքում գրանցվել է Սալմոնելայով վարակվելու 35 դեպք:

Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ, «Լաքտալիս»-ի վրաց ներկայացուցչության անդամները կոնֆերանսի ժամանակ հայտարարել են, որ ընկերության կողմից ներկայացված «Սելիա» մանկական կաթի փոշու մեջ, որը վաճառվում էր Վրաստանում, Սալմոնելա չի հայտնաբերվել: Նրանց խոսքերով հետազոտությունը անց է կացրել գյուղատնտեսության նախարարության արտոնված լաբորատորիան: