Լաիթուրի ավանում մանկավարժի վարակման պատճառով հանրային դպրոցն անցել է ուսուցման հեռավար ռեժիմի
Օզուրգեթիի մունիցիպալիտետի Լաիթուրի ավանում մանկավարժի վարակման պատճառով հանրային դպրոցը ժամանակավորապես դադարեցրել է ուսումնական գործընթացը և երկու շաբաթով անցել ուսուցման հեռավար ռեժիմի: Նշված տեղեկությունը հաստատում են Օզուրգեթիի կրթական ռեսուրս-կենտրոնում:
Լաիթուրի ավանում, Զոտի գյուղի նման, ամբողջ օրվա ընթացքում իրականացվում էր համաճարակային հետազոտություն: Վերջին տվյալներով, Գուրիայում արձանագրված է կորոնավիրուսի 68 դեպք: