Լագոդեխիի սահմանային անցակետում բեռնատարների վարորդներին կորոնավիրուսի փորձազննում են անցկացնում
Նոր կանոնակարգի համաձայն ՝ Լագոդեխիի սահմանային անցակետում միջազգային բեռնափոխադրման մեքենաների վարորդներին կորոնավիրուսի փորձազննում են անցկացնում միջազգային տրանսպորտային բոլոր վարորդները արագ փորձազննում են անցկացնենում: Ընդհանուր գործընթացին անհրաժեշտ է լինում մոտավորպես կես ժամ:
Բացասական պատասխանի դեպքում վարորդը կշարունակի ճանապարհորդությունը, իսկ դրականի դեպքում՝ կտեղափոխվի «Տենդի կենտրոն»: Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Կախեթիի բաժանմունքի ղեկավար Նելի Խիզանիշվիլին:
Նրա խոսքով ՝ Լագոդեխիի մաքսային ծառայության չորս աշխատակիցներ վերապատրաստվել են նմուշը վերցնելու և թեստը անցկացնելու համար:
Ինչ վերաբերում է նախօրեին Լուգարի լաբորատորիա ուղարկված 87 նմուշներին, ապա Խիզանիշվիլիի խոսքով բոլորի պատասխանները բացասական են: