Լադո Ճանտուրիան Ստրասբուրգի դատարանում Վրաստանից ներկայացված դատավորը ստանձնել է իր պարտականությունները:
Վրաստանի արդարադատության նախարարության տեղեկությամբ, երդմնակալության արարողությունը կայացել է հունվարի 8-ին: Միջոցառմանը ներկա էր Եվրոպայի խորհրդին կից Վրաստանի մշտական ներկայացուցչությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը, դատավորները և դատարանի քարտուղարության ներկայացուցիչներ:
Լադո Ճանտուրիան այս պաշտոնին փոխարել է Նոնա Ծոծորիային: Ստրասբուրգի դատարանի պարտականությունը նա ստանձնել է 9 տարի ժամկետով, 2018 թվականի հունվարի 8-ից մինչև 2027 թվականո հունվարի 8-ը: