Լադո Կախաձե. Համաձայն եմ, ի ցույց անհավատների, պատվաստվել առաջինը
Լադո Կախաձե. Համաձայն եմ, ի ցույց անհավատների, պատվաստվել առաջինը

Համաձայն եմ, ի ցույց անհավատների, պատվաստվել առաջինը, – այս մասին կորոնավիրուսի պատվաստանյութի վերաբերյալ հայտարարել է առողջապահության փոխնախարար Լադո Կախաձեն:

Նա նաև գործադիր իշխանության, հասարակական կազմակերպությունների և Պատրիարքարանի ներկայացուցիչներին կոչ արեց պատվաստումների առաջին փուլում պատվաստվել հրապարակավ:

«Միգուցե մենք պետք է նախաձեռնենք, օրինակ, ես՝ որպես ոլորտի մասնագետ, որպես օրենսդրական դաշտի ներկայացուցիչ և հաշվի առնելով նաև իմ տարիքը, պատրաստ եմ և համաձայն եմ, որ առաջին պատվաստանյութը, որը կներկրվի, հրապարակավ, ոչ միայն անհավատներին ցույց տալու համար, այլ պատվաստանյութի նկատմամբ վստահությունը մեծացնելու համար: Ես դիմում եմ գործադիր իշխանության ներկայացուցիչներին, ոչ կառավարական սեկտորին, ինչպես նաև պատրիարքարանի ներկայացուցիչներին, մեծ համեստությամբ և խոնարհվելով, որ առաջին պատվաստման ժամանակ հրապարակավ՝ միասին պատվաստվենք, մարդկանց համոզելու համար, որ դա անվտանգ է», – ասաց Կախաձեն: