Լադո Աբխազավան հաղթող է, հաղթել ենք նաև մենք բոլորս, բոլոր ուսուցիչները, ողջ Վրաստանը. Միխեիլ Բատիաշվիլի
Լադո Աբխազավան հաղթող է, հաղթել ենք նաև մենք բոլորս, բոլոր ուսուցիչները, ողջ Վրաստանը,- այս մասին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին հայտարարել է, ուսուցիչների գլոբալ պարգևատրման արարողության ավարտից հետո:
«Մեր երկիրը ունի Լադո Աբխազավային և հենց նրա պատճառով ես ունեմ հպարտության զգացում, ինչպես նաև համոզված եմ, որ այդ զգացմունքը ունի ողջ Վրաստանը:
Իհարկ է նա հաղթող է, հաղթող ենք նաև մենք բոլորս, բոլոր ուսուցիչները, ողջ Վրաստանը: Այսօր Լադոն բեմին կանգնած էր 179 երկրի 10 000 ներկայացուցչից ընտրված տասնյակի հետ միասին: Այստեղ գլոբալ մրցանակաբաշխության ժամանակ, սեփական եզակիությամբ աշխարհին մեկ անգամ ևս ներկայացրել է Վրաստանը: Շնորհակալություն եմ հայտնում նրան ողջ Վրաստանի անունից և շնորհավորում այս հաջողության առթիվ»,-հայտարարել է Միխեիլ Բատիաշվիլին:
Դուբայում, կրթության և հմտությունների գլոբալ ֆորումին «գլոբալ թիչեր 2019»-ի հաղթող է դարձել կենիացի Պիտեր Տաբիչը: