«LACTALIS»-ի ղեկավարը չի բացառում, որ 2015-2017 թվականն արտադրված ապրանքը աղտոտված լինի սալմոնելայով
Ֆրանսիական «LACTALIS» ընկերության ղեկավարը չի բացառում, որ 2005 թվականից մինչև 2017 թվականի արտադրված ապրանքը հնարավոր է աղտոտված լինի սալմոնելայով:
«Չենք կարող բացառել այս փաստը»,- հայտարարել է Էմանուել Բենիեն՝ Echos հրատարակության հետ հարցազրությունում:
Ընկերության շուրջ սկանդալ էր ծավալվել 2017 թվականի դեկտեմբերին, երբ հայտնի էր դարձել, որ մանկական սննդի ապրանքներում հայտնաբերել են առողջության համար վտանգավոր մանրէ: Ընկերությունն ստիպված էր 2017 թվականի փետրվարի 15-ից արտադրված ապրանքը հանել շուկայից: