Lactalis-ը սպառողներին կոչ է անում Celia-ի, Picot-ի և Milumel-ի ապրանքը չօգտագործել
Celia, Picot և Milumel մանկական սնունդներում հայտնաբերված սալմոնելա մանրէի հետ կապված, ֆրանսիական Lactalis ընկերությունը տալիս է հանձնարարականներ:
Lactalis-ը սպառողներին կոչ է անում, չօգտագործել նշված ապրանքը: Այն դեպքում, եթե ապրանքն անհնար է անհապաղ փոխարինել, ընկերությունը հանձնարարականի տեսքով սպառողին խորհուրդ է տալիս առնվազն 2 րոպե եփել պատրաստ կաթը և կրկին համապատասխան ջերմաստիճանին հովացնելուց հետո այն տալ երեխային:
Lactalis ընկերության ապրանքը ներմուծվում էր նաև Վրաստան: