La Gazzetta dello Sport. «Ատալանտան» հետաքրքրված է Միքաուտաձեով, վրացի հարձակվողը բազմակողմանի խաղացող է #1TVSPORT
Գիորգի Միքաուտաձեին հետևում է «Ատալանտան», որը իտալական Սերիա A-ի առաջատար ակումբներից մեկն է, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
«Գիորգի Միքաուտաձեին «Ատալանտան» դիտարկում է որպես Մատեո Ռետեգիի փոխարինող, ով, ինչպես սպասվում է, կշարունակի իր կարիերան Սաուդյան Արաբիայում։ Բերգամոյի թիմը հետևում է «Լիոնի» վրացի հարձակվողին, ով անցյալ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 խաղ, խփել 17 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։
Չնայած «Լիոնը» չի տեղափոխվի Ֆրանսիայի Լիգա 2, Միքաուտաձեն, ով շատ բազմակողմանի խաղացող է, դեռ կարող է փոխել ակումբը։ «Ատալանտան» հետաքրքրված է այս տրանսֆերով. վրացի ֆուտբոլիստի գինը մոտ 25 միլիոն եվրո է։
«Նա ոչ տիպիկ հարձակվող է, շատ տարբեր Ռետեգիից՝ ավելի կարճահասակ և արագաշարժ, ունի դրիբլինգի և տուգանային հրապարակում լավ շարժվելու ունակություն, ինչը նրան տարբերում է այն հարձակվողներից, ովքեր խաղում են դարպասին մեջքով», – գրում է La Gazzetta dello Sport-ը։