Լուբլյանայի փողոցում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ դատախազությունը տարածել է հայտարարություն
Դատախազությունը նախկին կնոջ կանխամտածված սպանության փորձի և ոստիկանության աշխատակցի վրա իրագործած հարձակման փաստի հիման վրա մեկ անձի ենթարկել է քրեական պատասխանատվության,- այս մասին նշված է գլխավոր դատախազության կողմից տարածած հայտարարությունում: Գործը վերաբերում է նոյեմբերի 30-ին, Լուբլյանայի փողոցում տեղի ունեցած փաստին:
Դատախազությունում հայտարարում են, որ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին, քաղաքացի Բ.Բ.-ին ներայացվել է մեղադրանք՝ նախկին կնոջ կանխամտածված սպանության փորձի, ոստիկանի ծառայողական գործունեության հետ կապված հարձակման և սպանության փորձի փաստի հիման վրա:
Գործով անցկացված հետաքննությամբ, պարզվել է, չնայած արդեն ամուսնալուծված նախկին ամուսններ Բ.Բ.-ի և Ն.Կ.-ի միջև իրավական վեճի ավարտի և համապատասխան որոշման ընդունման, Բ.Բ.-ն իր նախկին կնոջից զենքի միջոցով փորձել է համասեփականատիրության մեջ գտնվող բնակարանի վաճառքի արդյունքում ստացված գումարը խլել, հակառակ դեպքում սպառնացել է սպանել նրան: Տեղ հասած պարեկային ոստիկանության աշխատակիցները Բ.Բ.-ից պահանջել են ենթարկվել իրավապահ մարմնի ներկայացուցիչներին: Բ.Բ. հրազենային վիրավորում է հասցրել կնոջը, որից հետո կրակել է ոստիկանների ուղղությամբ: Պարեկ-տեսուչների կողմից կրակ բացելու հետևանքով վիրավիրում է ստացել Բ.Բ-ն:
Բ.Բ-ին և Ն.Կ.-ին հիվանդանոցի դուրս են գրել և Բ.Բ.-ն արդեն գտնվում է նախնական կալանավորման բանտախցում: Նրան սպառնում է 16-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկում»,- հայտարարում են գլխավոր դատախազությունում: