Լոնդոնում մոբիլիզացված են հատուկջոկատայիններ

Լոնդոնի Oxford Circus մետրոկայանի տարածքում մի քանի րոպե առաջ լսվել են կրակոցի ձայներ, սակայն ոչ ոք չի տուժել: Տեղեկությունը տարածել է Associated Press միջազգային լրատվական գործակալությունը: Մերձակա տարածքում մետրոպոլիտենի կայանից և ավտոբուսի կանգառից տարհանել են մարդկանց:

Տեղի ունեցածի մասին տեղեկություն էր տարածվել սոցիալական ցանցերում: Ականատեսները գրում էին, որ տարհանման ժամանակ քաղաքացիների մի մասը ապաստանել է սրճարաններում և խանութներում:

Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը: Մետրոպոլիտենի կայանում հայտնվել են նաև հատուկջոկատայիններ: