Կյանքից հեռացել է Վրաստանի Առաջին ալիքի աշխատակից Ալեքսանդր Էրմակովը
42 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի Առաջին ալիքի հեռուստաֆիլմերի մոնտաժող ռեժիսոր Ալեքսանդր Էրմակովը։
Էրմակովն աշխատել է Առաջին ալիքի վավերագրական ֆիլմերի վրա, ինչպիսիք են՝ «Սթոքս… գնդապետի պատառոտված նամակները», «Մեր Վրաստանը», «Օկուպացիա», «Չաբուկիանի կրակ», «Բացօթյա վեկտոր» և այլն։
Վրաստանի Առաջին ալիքն իր ցավակցությունն է հայտնում Ալեքսանդր Էրմակովի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։