Կյանքից հեռացել է Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորին
Կյանքից հեռացել է Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորին

86 տարեկանում կյանքից հեռացել է Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորին։ Ֆուխիմորին պայքարում էր քաղցկեղի դեմ:

Ճապոնիայում ծնված Ալբերտո Ֆուխիմորին 1990-2000 թվականներին եղել է Պերուի նախագահը։

Ալբերտո Ֆուխիմորիի տասնամյա կառավարման ընթացքում Պերուն տեսավ երկու ապստամբություն, որոնք սպանեցին ավելի քան 69000 մարդու։

2000 թվականին Ֆուխիմորին երրորդ անգամ հաղթեց նախագահական ընտրություններում, որոնք ընդդիմության պնդմամբ կեղծված էին: Նույն տարվա վերջին Ֆուխիմորին թողեց Պերուն և մեկնեց Ճապոնիա։

2009 թվականին Պերուի դատարանը Ալբերտո Ֆուկիմորին դատապարտեց 25 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտման համար։

2017 թվականին Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին ներում է շնորհել Ալբերտո Ֆուխիմորիին՝ նրա առողջության վատթարացման պատճառով։ Ֆուխմորին բանտից հեռացավ 2023 թվականի դեկտեմբերին՝ 15 տարի բանտում կրելուց հետո։