Մեզ համար շատ դժվար է այս լուրը հայտնեկ, որը տխրեցրել է ողջ Առաջին ալիքին և ոչ միայն մեր ալիքի աշխատակիցներին։ Կյանքից հեռացել է «Մոամբի»-ի լրագրող Գիորգի Կոբերիձեն։
Գիորգի Կոբերիձեն վերջին ութ տարին աշխատում է Առաջին ալիքում և պատրաստել է բազմաթիվ իրադարձություններ պատկերող ռեպորտաժներ։ Որպես իր մասնագիտությանը նվիրված անձնավորություն՝ նա մեծ պատասխանատվությամբ լուսաբանել է ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները։
Առաջին ալիքն իր խորին վիշտն է հայտնում և ցավակցում Գիորգիի ընտանիքին, ընկերներին ու գործընկերներին։