Կվարացխելիայի տրանսֆերը գնահատվեց. «Նապոլիի» տնօրենը Globe Soccer Awards 2022-ում ճանաչվել է լավագույնների թվում #1TVSPORT
Համաշխարհային ֆուտբոլի կարկառուն դեմքերի ավանդական մրցանակաբաշխության ժամանակ (Globe Soccer Awards 2022) «Նապոլիի» մարզական տնօրեն Կրիստիանո Ջունտոլին ճանաչվել է աշխարհի լավագույն ակումբային մենեջերների շարքում, իսկ դրանում ըստ իտալական լրատվամիջոցների որոշիչ դեր է խաղացել՝ Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերը:
Դուբայում տեղի ունեցավ Globe Soccer Awards 2022 մրցանակաբաշխության երեկոն, և Պաոլո Մալդինիի (Միլանի տեխնիկական տնօրեն) և Ֆրեդերիկ Մասարայի (Միլանի մարզական տնօրեն) զույգը հաղթող ճանաչվեց մարզական տնօրեն անվանակարգում՝ գերազանցելով «Նապոլիի» մենեջեր Կրիստիանո Ջունտոլիին։
«Մրցանակաբաշխությանը հաղթող են ճանաչել «Միլանի» տնօրենների՝ Մալդինի-Մասարա զույգը, Ջունտոլին նույնպես բարձրացել է ամբիոն, ինչը ծիծաղ է առաջացրել։ Մալդինին «հաղթեց», բայց սպորտային տնօրենի գործունեությունը որոշիչ դեր խաղաց Սպալետիի «Նապոլիի» ստեղծման և արդյունքների մեջ, գրում է calcionapoli24-ը։
Ջունտոլիի մասին մեկնաբանություն է արել իտալացի վետերան խաղացող և ֆուտբոլային մենեջեր Կլաուդիո Օնոֆրին, ով այժմ հայտնի ֆուտբոլային մեկնաբան է։ Նրա խոսքով, «Նապոլիի» մարզական տնօրենի վերջին հաջողություններից մեկը Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերն էր:
«Ես չեմ զարմանում, որ ընտրվել է Կրիստիանո Ջունտոլին։ Երբ նա խաղացողներ է հրավիրում, դա միշտ երաշխիք է. Ջունտոլիի 100 համալրումներից 99-ը արդարացնում են սպասելիքները: Օրինակ՝ այս տարի Կվարացխելիան է ու Կիմը ու նորից ճիշտ կռահեց»։