Կվարացխելիայի «Նապոլին» ակումբային ռեկորդ է սահմանել. Սպալետին երկու տարբեր թիմերում 11 հանդիպում անընդմեջ հաղթել է #1TVSPORT
Կվարացխելիայի «Նապոլին» ակումբային ռեկորդ է սահմանել. Սպալետին երկու տարբեր թիմերում 11 հանդիպում անընդմեջ հաղթել է #1TVSPORT

«Նապոլին» առանց Խվիչա Կվարացխելիայի 3:2 հաշվով հաղթանակ տարավ «Ուդինեզեի» նկատմամբ։ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին դարձել է Ա Սերիայի ռեկորդակիր, այս մասին Twitter-ում գրում է լրագրող Ֆաբրիցիո Ֆերարին։

«Լուչիանո Սպալետին առաջին մարզիչն էր, ով 11 խաղ անընդմեջ հաղթանակ տարավ «Ռոմայի» հետ 2005-2006 թվականներին: «Նապոլիի» 11-րդ հաղթանակը նրան դարձրեց առաջին մարզիչը, ով 11 խաղի հաղթական շարան ունի երկու տարբեր թիմերի հետ»,- գրում է Ֆաբրիցիո Ֆերարին։

«Նապոլին» առաջնության տասնհինգերորդ տուրում 3:2 հաշվով հաղթեց «Ուդինեզեին» և 15 տուրում տոնեց 13-րդ հաղթանակը, Սպալետիի թիմը 11 խաղում անընդմեջ հաղթանակ տարավ։ Նեապոլցիների համար սա լավագույն մեկնարկն է Ա Սերիայի պատմության մեջ: Օսիմենի և նրա թիմակիցների կողմից սեզոնի պայծառ մեկնարկը Լուչիանո Սպալետիի շնորհիվ է, ով լռեցրեց քննադատներին: Սպալետին կատարյալ թիմ ստեղծեց նոր խաղացողներով, ինչպիսիք են Կվարացխելիան, Կիմը, Ռասպադորին…»,- այս մասին գրում է «Արենապոլին»։

Ա Սերիայում մինչև հունվարի 4-ը ընդմիջում կա աշխարհի առաջնության հետ կապված։ «Նապոլին» հիանալի ավարտեց աշնանային փուլը և ամուր առավելություն ունի իր մրցակիցների նկատմամբ՝ 15 տուրում վաստակած 41 միավորով թիմը առաջին տեղում է և 9-9 միավորով առաջ է «Լացիոյից» ու «Միլանից»։