Կվարացխելիայի գոլն ու գոլային փոխանցումը «Տորինոյի» դեմ խաղում. «Նապոլին» կրկին հաղթեց #1TVSPORT
Իտալիայի առաջնության «Տորինոյի» դեմ արտագնա խաղում Խվիչա Կվարացխելիան դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Նապոլին» 4:0 հաշվով հաղթեց մրցակցին և էլ ավելի մոտեցավ առաջնությանը։
Ա Սերիայի 27-րդ տուրի խաղում նեապոլցիներն արագ առաջ անցան՝ 9-րդ րոպեին Պյոտր Ժելինսկու տրամադրած անկյունայինից հետո Վիկտոր Օսիմենը բացեց հաշիվը։ 34-րդ րոպեին տանտերերի դարպասում Խվիչային տապալելու համար նշանակվեց 11 մետրանոց, որից վրացի հարձակվողը կիրառեց ինքը՝ 2:0։
51-րդ րոպեին Կվարացխելյան հերթական գոլային գրոհը զարգացրեց՝ գնդակը կրունկով թողնելով ձախ եզրում գտնվող Մատիաս Օլիվերային, ում փոխանցումով Օսիմենը դուբլի հեղինակ դարձավ և խփեց իր 22-րդ գոլն այս մրցաշրջանում։
68-րդ րոպեին Նդոմբելեն Խվիչայի փոխանցումով առաջին գոլը խփեց «Պարտենոպեյի» կազմում։